News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում ոստիկանությունը ռեյվ երեկույթի կազմակերպչին տուգանել է 13.000 դոլարով` կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հայտարարված սահմանափակումները խախտելու համար, հայտնում է Fox News-ը:

Սոմերսեթի ոստիկանությունն ապօրինի միջոցառումը ցրել է Գլոստերշիրի հարավում գտնվող պահեստներից մեկում:

Ոստիկանության աշխատակիցները ժամանել էին երեկույթի ավարտից ընդամենը 12 րոպե առաջ, որին, ըստ հաղորդումների, մինչեւ 700 մարդ էր մասնակցում:

Խնջույքի կազմակերպիչը ձերբակալվել եւ հետագայում տուգանվել է 10.000 ֆունտ ստեռլինգով (13.000 դոլար)` զանգվածային հավաքների վերաբերյալ COVID-19 կանոնները խախտելու համար:

Ոստիկանությունը հրապարակել է օպերացիայի կադրերը, որոնցում երեւում է, որ երեկույթի մասնակիցները թշնամաբար են տրամադրված սպաների նկատմամբ: Գլխավոր կոնստեբլ Էնդի Մարշը նշել է, որ «ոստիկանության նկատմամբ սարսափելի բռնությունն ու թշնամանքը, որոնց նմանը ես հազվադեպ եմ տեսել իմ ոստիկանական կարիերայի ընթացքում, միանգամայն անընդունելի եւ դատապարտելի էին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ