News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգում Սոցիալիստական փողոցի շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել զանգվածային սպանություն։ Միջադեպի հետեւանքով ընդհանուր 5 մարդ է զոհվել, այդ թվում չարագործը։

Baza տելեգրամ ալիքը հայտնում է, որ զանգվածային սպանությունը կատարվել է լույս շաբաթ գիշերը։ Ավելի ուշ բնակարանում հայտնաբերել են հրազենային վնասվածքով 4 դի։ Հինգերորդ՝ մարդսապանը, ինքնասպան է եղել։ Գտել են նաեւ նրա դիակը։

Ընդ որում՝ բնակարանից, որտեղ սպանությունը կատարվել է, գրանցվել է ոստիկանություն զանգ՝ օգնության խնդրանքով։ Զանգողը հայտնել է, որ իրեն պատանդ է պահում մի տղամարդ։

«Արագ ժամանած ոստիկանները բացել են դուռը եւ հայտնաբերել վիրավոր անչափահաս աղջկա, իսկ նրա կողքին 4 սպանված մարդու»,- նշված է հաղորդագրության մեջ։ Բնակարանում հայտնաբերվել է նաեւ «Սայգա» կարաբին, որից, ենթադրաբար, մարդասպանը կրակել է, փոխանցում է «ՄԿ»-ն։

Դրանից բացի, բնակարանում է եղել եւս մեկ անչափահաս աղջիկ։ Նա չի տուժել։

Նախնական տեղեկություններով՝ մարդասպանը տեղական մասնավոր պահնորդական ձեռնարկության պահնորդ է, որն աղջիկների հետ ծանոթացել է այգում եւ նրանց հյուր հրավիրել։ Դեռեւս անհայտ պատճառներով երեկույթը վերածվել է սպանդանոցի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ