News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը շաբաթ՝ Նիցցայում ահաբեկչության զոհերի հիշատակի օրը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի «անխոնջ պայքարել» արմատական իսլամի դեմ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք գիտենք թշնամուն: Այն ոչ միայն պարզված է, այլ նաեւ անուն ունի: Դա արմատական իսլամն է, քաղաքական գաղափարախոսություն, որը այլանդակում է մահմեդական կրոնը»,- ասել է Ժան Կաստեքսը:

«Սա թշնամի է, որի դեմ կառավարությունը պայքարում է առանց հոգնելու՝ ապահովելով անհրաժեշտ ռեսուրսներ եւ ամեն օր մոբիլիզացնելով իր բոլոր ուժերը»,- հավելել է Ֆրանսիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Ֆրանսիան ցնցեցին հրեշավոր հանցագործությունները՝ հոկտեմբերին Փարիզի մատույցներում չեչենացին գլխատել էր ուսուցչին՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները ցուցադրելու համար, իսկ նոյեմբերին թունիսցին Նիցցայում գազանաբար սպանել էր երեք մարդու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ