News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հիմնական թուրքական ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Նա առաջին թուրք քաղաքական գործիչն է, որը շնորհավորել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուին:

«Ես անհամբեր սպասում եմ թուրք-ամերիկյան հարաբերությունների եւ մեր ռազմավարական միության ամրապնդմանը»,-գրել է նա Twitter-ում:

Ինչպես նշում է Ahval-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի շնորհավորել Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ Կիլիչդարօղլուի շնորհավորանքի հրապարակման պահի դրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ