News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ին ոչինչ հայտնի չէ Մինսկի խմբի փոխարեն որեւէ երկկողմ ձեւաչափի ստեղծման մասին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցով աշխատանքային խմբի ստեղծումը, որը կարող է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ:

«Նախագահների զրույցի բովանդակության մասին ավելի լավ է հարցնել հենց նրանցից: Սակայն Մինսկի խմբի փոխարեն որեւէ երկկողմ ձեւաչափի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ում ոչնիչ հայտնի չէ:

Շարունակում ենք ելնել ՄԽ համանախագահների չեզոք դերից, որոնք կարեւոր ներդրում ունեն ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մշակման գործում, որոնք ընկած են ս.թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ գրանցված համաձայնությունների հիմքում:

Ելնում ենք նրանից, որ ձեռքբերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծում ԼՂ շուրջ ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար՝ արդար հիմքով եւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերի հիման վրա »,-ասել է Պոպովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ