News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արդեն շուրջ 7,5 ժամ մեր ժողովուրդն այստեղ է, մենք վաղն էլ ունենք միջոցառում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Անվտանգությունից ելնելով եւ սադրանքները բացառելու հանգամանքից ելնելով, ես խնդրում եմ հիմա մենք թողնում ենք այս տարածքը, գնում ենք տներով, բայց պայմանով, որ վաղը էլի միջոցառումներ ունենք անելու:

Հիմա մենք գնում ենք գրասենյակ, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք եւ հրապարակային հայտարարենք»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանն նաեւ ասաց, որ ինքը խնդրել է ոստիկանությունից, որպեսզի հնչեցնեն այն անձի անունը, ով «դիմշաշկա» էր նետել ոստիկանների ուղղությամբ, որպեսզի պարզ լինի, թե նա որ շրջանակից է:

Նշենք, որ ոստիկանների փոխանցմամբ այդ քաղաքացուն բերման են ենթարկել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ