News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակում է քննվել Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության հարցը, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր կան։

Դատարանի դիմաց են հավաքվել նրա աջակիցները, որոնք պնդում են, որ այս գործընթացը քաղաքական հետապնդում է։

Նշենք, որ Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության քննությունը սկսվել է ժամը 12:30–ից։

Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Նշենք, որ այսօր Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ