News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանձնումը դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կատարյալ ձախողումը: Սակայն ինչպես ցույց են տալիս Երեւանում ծավալվող իրադարձությունները, նույնիսկ նման պարտությունից հետո Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ վարչապետի պաշտոնից, գրում է Իլյա Պոլոնսկին «Վոեննոյե օբոզրենիե» պորտալում հրապարակված իր հոդվածում:

«Ժամանակին բողոքի ալիքի շնորհիվ իշխանության եկած վարչապետը կառչել է աթոռից ավելի պինդ, քան մյուս «ավտորիտար բռնապետերը» եւ չի ցանկանում լքել այն նույնիսկ այն իրավիճակում, երբ ակնհայտ է, որ երկրի եւ հայ ժողովրդի պատմության մեջ նա մտավ որպես մարդ, ում օրոք կորսվեց Ղարաբաղի կեսը: Փաշինյանին հայերը դա չեն ների, սակայն, կարծես, երեկվա ընդդիմադիրներն այնքան էլ մտահոգված չեն ժողովրդի վրդովմունքից: Փաշինյանի համար կարեւոր է պահպանել իշխանությունը, իսկ դա կարող է խնդրահարույց լինել. ոչ Արեւմուտքն է օգնել, ոչ էլ Ռուսաստանն է վստահում Ջորջ Սորոսի մարդուն:

Այնուհանդերձ, Փաշինյանը շանսեր ունի վարչապետի պաշտոնում մնալու համար, եթե խոսենք կարճաժամկետ հեռանկարի մասին: Հետագայում նրան կարող է սպասվել անդրկովկասյան մեկ այլ հայտնի լիբերալ հեղափոխականի՝ Միխայիլ Սաակաշվիլիի ճակատագիրը, սակայն Փաշինյանը դեռեւս շարունակում է մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում: Ժամանակին իրեն հեղաշրջման ռիսկից պաշտպանելու համար Փաշինյանն աշխատանքից հեռացրել է մեծ թվով բարձրաստիճան զինվորականների եւ Ազգային անվտանգության ծառայության սպաների: Նա նրանց փոխարինել է իր աջակիցներով: Իսկ հիմա Փաշինյանին ուղղված հարցեր են առաջացել նաեւ նրանց մոտ, ովքեր նախկինում աջակցել են նրան:

Հասկանալով աջակցության իրական մակարդակը՝ Փաշինյանն անցել է անթաքույց սպառնալիքների: Այսպես, Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ սպասում է «առաջնագծի տղաներին», ովքեր պետք է զբաղվեն «պատերի տակ վնգստացողներով»: Այդպես է նա անվանել իր ընդդիմախոսներին: Բացառված չէ, որ եթե անկարգությունները շարունակվեն, Փաշինյանն իսկապես պատրաստ է բռնություն կիրառել եւ հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդներից: Դիմակները մի կողմ են նետվել, պարզվում է, որ տվյալ դեպքում ժողովրդավարության հոտ անգամ չի գալիս, եւ   Փաշինյանը պատրաստ է իշխանությունը պահել ոչ պակաս, քան  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սակայն մինչ օրս «մտահոգ համաշխարհային հանրությունից» Հայաստանի առաջնորդին ուղղված մեղադրանքներ չեն հնչել:

Եթե Փաշինյանին հաջողվի որոշ ժամանակ պահել իշխանությունը, ապա հետագայում էլ ավելի մեծ ցնցումներ տեղի կունենան Հայաստանում: Առաջին հերթին, երկիրը կապրի Ղարաբաղում կրած պարտության զգացողությամբ, որտեղ ադրբեջանցիների գրաված հատվածից գրեթե բոլոր բնակիչներն արդեն հեռացել են, շատերը նույնիսկ փորձել են դուրս բերել իրենց մահացած նախնիների աճյունները՝ վախենալով գերեզմանների պղծումից: Եվ այդ մարդիկ միանշանակ չեն ների Փաշինյանին:

Երկրորդ հերթին, Փաշինյանը ստիպված կլինի հետագայում եւս զիջումների գնալ, եւ ոչ մեկ անգամ: Ադրբեջանի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են, նա միջանցք է ստացել դեպի Նախիջեւան, թեպետ այն հսկում են ռուս սահմանապահները: Որոշ ժամանակ անց Ադրբեջանը կարող է պահանջել Ղարաբաղի նոր շրջաններ, քանի որ Իլհամ Ալիեւի համար հաղթական պատերազմը շատ շահեկան է դարձել վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից:

Երրորդ հերթին, հաշվի առնելով այն, որ Փաշինյանը կփորձի պահել իշխանությունն ու հեռացնել բոլոր անպիտաններին, նա զգալիորեն կթուլացնի նաեւ պետական կառավարման համակարգն ու զինված ուժերի հրամանատարությունը: Այսինքն, Հայաստանը կշարունակի թուլանալ: Իրավիճակը շտկելու եւ ռեւանշի համար Փաշինյանը որեւէ ռեսուրս չունի եւ չի ունենա:

Բնական է, որ դրանից կօգտվեն Հայաստանի արտաքին թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ պատճառով Փաշինյանը կամ ստիպված կլինի ամբողջովին ենթարկվել Մոսկվային կամ ընդմիշտ հեռանալ հայրենիքից: Եթե նա հեռանա վարչապետի պաշտոնից, ապա բացառված չէ, որ հետագայում կհայտնվի ինչ-որ տեղ Ուկրաինայում: Ճիշտ է, այնտեղ եւս անհանգիստ ժամանակներն ավարտին են մոտենում, իսկ Նիկոլը խարիզմայի առումով զիջում է իր վրացի եղբայր Միշիկոյին»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ