News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ ԵՄ անդամ այլ երկրների ղեկավարներին կոչ են արել անցնել քառօրյա աշխատանքային շաբաթի՝ օգնելու եվրոպական տնտեսությանը վերականգնվելու կորոնավիրուսի համավարակից: Քաղաքական գործիչների, արհմիությունների առաջնորդների, ձեռնարկությունների ղեկավարների միջազգային կոալիցիան դիմել է եվրոպական երկրների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց պահանջել այդ միջոցի ընդունումը, հաղորդում է RG-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին եւ մյուս առաջնորդներին ուղարկված նամակում նշվում է, որ քառօրյա շաբաթը կօգնի հաղթահարել համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական անկումը: Կոչում ասվում է, որ «քաղաքակրթության զարգացման համար եկել է այս հնարավորությունից օգտվելու եւ աշխատանքային ժամերի կրճատման անցնելու ժամանակը՝ առանց աշխատավարձերը կորցնելու»,- նշում է The Daily Mail-ը: Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել էր քառօրյա աշխատանքային շաբաթին աջակցելու մասին, իսկ Շոտլանդիայի եւ Ուելսի կառավարությունները ստեղծել էին հանձնաժողովներ՝ այդ գաղափարը ուսումնասիրելու համար:

Նամակում նաեւ բերվում են համաշխարհային ճգնաժամերի ընթացքում աշխատաժամանակի կրճատման պատմական օրինակներ, ներառյալ` Մեծ դեպրեսիայից հետո լրացուցիչ հանգստյան օրերի եւ ավելի կարճ աշխատանքային ժամերի ներդրումը: Դիմումի հեղինակները պնդում են, որ ավելի կարճ աշխատանքային շաբաթը կարող է նաեւ նպաստել կլիմայի փոփոխության լուծմանը: Հուլիսին Survation կազմակերպության հարցումը ցույց էր տվել, որ բրիտանացիների գրեթե երկու երրորդը ցանկանում է, որ Ջոնսոնն ուսումնասիրի համավարակից հետո քառօրյա աշխատանքային շաբաթ ներմուծելու հնարավորությունը: Մինչդեռ որոշ տնտեսագետներ պնդում են, որ ավելի քիչ աշխատանքային ժամերը կիջեցնեն կենսամակարդակը, իսկ Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիան դեռ անցյալ տարի դեմ էր հանդես եկել քառօրյա աշխատանքային շաբաթի ներդրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ