News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եգիպտական իշխանությունների հովանավորությամբ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մայիսի 30-ին հանդիպել է «Իսլամական ջիհադ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ռամադան Շալլահի եւ նրա տեղակալ Զիյադ Նահլեի հետ: Այդ մասին հաղորդում է «The Jerusalem Post»-ը:

Աբասը Կահիրեում հանդիպել է նաեւ զինված ուժերի հրամանատար Հուսեյն Թանթավիի հետ եւ տեղեկացրել մերձավորարեւելյան վերջին իրադարձությունների հետ:

Պաղեստինյան վարչակազմի  բանակցող Նաբիլ Շաաթը իր հերթին հայտնել է, որ Իսպանիան ծրագրում է մինչեւ սեպտեմբեր ճանաչել պաղեստինյան պետությունը: Շաաթը Ռամալլայում հանդիպել է Իսպանիայի գլխավոր հյուպատոս Ալֆոնսո Պորտաբլեի հետ: Շաաթն ասել է, որ Պաղեստինյան վարչակազմը գործադրում է բոլոր ջանքերը` պետության կարգավիճակի հետագա ճանաչումն ապահովելու համար:

Պաղեստինցի բանակցողն առաջիկայում այցելելու է Հայաստան, Մոլդովա, Ֆիլիպիններ, Մեքսիկա եւ Կոլումբիա որպեսզի համոզի այդ երկրներին` ճանաչել պետության կագավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ