News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Գերեվարության մեջ հայտնված քաղաքացիներից մեկի՝ Դավիթ Իսահակյանի ազգականը՝ Անի Թադևոսյանը, NEWS.am-ին պատմեց, որ Դավիթի՝ գերի ընկնելու փաստն իրենց հայտնի է դարձել ադրբեջանական աղբյուրներում տարածված տեսանյութերից, որոնցից մեկում տեսել են Դավիթին: Դավիթն Արցախ էր մեկնել նոյեմբերի 11–ին՝ արցախցի տարեց ամուսիններին իրենց տուն հասցնելու նպատակով։ 

«Դավիթենց հարեւանի տանը Արցախից տատիկ եւ պապիկ էին ապաստանել, որոնք Մարտունու Գիշի գյուղից են: Հրադադարից հետո Դավիթին խնդրել են, որ տանի իրենց տուն, Դավիթն էլ իր սեփական մեքենայով տարել է: Գորիսից էլ պետք է վերցնեին ամուսինների դստերը, որն ի վերջո չի գնացել: Վերջին անգամ, երբ Դավիթի հետ խոսեցինք, ճանապարհին էին, հետո կապը կտրվեց: Մի քանի օր, երբ լուր չունեցանք, ընկերները հասկացան, որ, միգուցե, գերի է ընկել, սկսեցին ադրբեջանական սոցիալական ցանցում տեսանյութերը նայել, դրանցից մեկում տեսանք Դավիթին: Նա գերի էր վերցվել այլ քաղաքացիների եւ զինվորների հետ միասին: Դավիթի շորերը փոխված են, մարմնի վրա վերքեր կան։ Բոլոր գերիները տեսանյութում ենթարկվում են կտտանքների»,- պատմեց Դավիթի քույրը: 

Տեսանյութում տարեց ամուսինները չեն երեւացել: Փնտրելուց հետո չեն գտել Դավիթի ավտոմեքենան եւ բջջային հեռախոսները:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել էր, որ ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը:

Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:

Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ