News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փենսիլվանիա նահանգի Գերագույն դատարանը մերժել է նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի հայցը, որը վերաբերում է նախագահական ընտրությունների արդյունքներին, հայտնում է CNBC-ն։ 

Հայցում, մասնավորապես, նշված է, որ Հանրապետական կուսակցության դիտորդներին ոչ իրավաչափորեն մերժել են հասանելիությունը Ֆիլադելֆիայում ձայների հաշվարկին։

Այս հայցի մերժումը կարող է վնաս հասցնել մեկ այլ գանգատի, որը ներկայացվել էր դաշնային դատարան, որում Թրամփի շտաբը միջնորդում է արգելք դնել նախագահական ընտրությունների հավաստագրման վրա նահանգում, որը պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթներին։

Եթե Թրամփի շտաբին չհաջողվի շահել նաեւ այդ հայցը, քիչ հավանական կլինի ոչ միայն Փենսիլվանիայում, այլեւ ամբողջ երկրում ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի հաստատմանը խանգարելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ