News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի օրերն էքսցենտրիկ ձեռնարկատեր Իլոն Մասկի համար այնքան հագեցած են եղել իրադարձություններով, որ նույնիսկ դժվար է ասել, թե դրանցից որն է կարեւոր եղել հայտնի էլեկտրամոբիլների եւ տիեզերահրթիռների արտադրողի համար, գրում է BBC-ն:

Միլիարդատերը վարակվել է կորոնավիրուսով, տիեզերք է ուղարկել 4 տիեզերագնացի, նրա Tesla Inc. ընկերությունը հայտնվել է S&P 500 ինդեքսում, եւ, վերջապես, ինքը՝ Մասկը, շրջանցել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

Շաբաթ օրը Մասկը Թվիթթերում գրառում է կատարել, որում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով եւ մրսածության թեթեւ ախտանիշներ կան իր մոտ:

Կիրակի նա արդեն հայտնել է, որ որեւէ ախտանիշ իր մոտ չկա, եւ նույն օրը շնորհավորել է տիեզերք իր ընկերության կողմից կառուցած Space Exploration Technologies տիեզերանավի ուղարկման կապակցությամբ, որը տեղափոխել է 4 տիեզերագնացի:

Երկուշաբթի սակարկությունների սկզբից մի քանի ժամ անց Tesla-ի ակցիաները բարձրացել են 15 տոկոսով՝ ընկերության սեփականատիրոջը հարստացնելով 7,6 մլրդ դոլարով:

Իլոն Մասկի կարողությունը հասել է 109,7 մլրդ դոլարի: Նա վստահաբար առաջ է անցել Ցուկերբերգից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը Bloomberg-ի վարկածով 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ