News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ընդդիմության օրակարգը չի փոխվում, քանի որ ոչինչ տեղի չի ունենում: Ընդդիմության հանրահավաքները Հայաստանում կշարունակվեն: Այս մասին նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նաեւ նշեց, որ իրավապահ մարմիններն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին հնարավորություն չեն տալիս մասնակցել բողոքի ակցիաներին: «Դուք ինքներդ եք տեսնում, որ հանրահավաքներից հինգ րոպե, կես ժամ, երկու ժամ առաջ մարդկանց հրավիրվում են Ազգային անվտանգության ծառայություն, իսկ մարդը պետք է ֆիզիկական հնարավորություն ունենա ներկա գտնվելու հանրահավաքներին»,- բացատրեց Մելքումյանը:

Երեւանում ընդդիմադիր 17 կուսակցությունները վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ցույցեր են անցկացնում Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքական գործիչները եւ հասարակ քաղաքացիները վրդովված են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Փաշինյանի կողմից հայտարարության ստորագրումից, որը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման հետ մեկտեղ զգալի տարածքային զիջումներ է նախատեսում հօգուտ Ադրբեջանի եւ միջանցքի բացում հենց Հայաստանի տարածքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ