News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին Արցախ Քաշաթաղի շրջանից Հայաստան տեղափոխված Գալստյանների ընտանիքը ապաստանել է Նոր Խարբերդ համայնքում։

Տիկին Ասլիի որդին՝ Համլետը, որպես պահեստազորային սեպտեմբերի 27-ին մեկնել է առաջնագիծ։ Իսկ ինքը հարսի՝ Հռիփսիմեի և երկու մանկահասակ թոռների՝ 1-ամյա Ասմինեի և 2-ամյա Գոհարի հետ եկել է Հայաստան։

«Որդիս պատերազմ գնալիս ասաց՝ մամ, դուք գնացեք, բայց ես չէի շտապում, քանի որ հույս ունեի՝ մի քանի օրից պատերազմը կավարտվի։ 29-ի առավոտյան տնից դուրս գալիս տեսա այրվող ԱԹՍ ու արդեն սկսեցի վախենալ թոռնուհիներիս համար։ Գալով Հայաստան՝ հանդիպեցինք Հռիփսիմեին, որը, լսելով մեր պատմությունը, մեզ տանիք հատկացրեց։ Շնորհակալ եմ բոլոր բարերարներին, որոնք հենց առաջին օրվանից օգնեցին մեզ։ Բայց մենք ուզում ենք աշխատանք գտնել, տուն վարձել, առանձնանալ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ասլի Գալստյանը։

Ընտանիքն Արցախում զբաղվել է գյուղատնտեսությամբ և շինարարությամբ, հիմա էլ պատրաստ են ցանկացած աշխատանք կատարել։

Հինգհոգանոց ընտանիքին հյուրընկալել է Հռիփսիմե Գալստյանը, որի ժամկետային զինծառայող որդին և զինվորական ամուսինը պատերազմի օրերին գտնվել են առաջնագծում։ Հռիփսիմեն չի բացառում՝ ապագայում հնարավոր է ուրիշ ընտանիքների էլ հյուրընկալի։ «Մեր գյուղը գրավված է։ Չգիտենք՝ մեր տունը ինչ վիճակում է, բայց թուրքը հիմա մեր գյուղերում է, մեր տներում»,- ավելացրեց Ասլի Գալստյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ