News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգնություն է պետք Լեռնային Ղարաբաղից 90 հազար հայ փախստականներին եւ 45 հազար ադրբեջանցիներին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Փախստականների հարցերով հանձնակատարի գծով կարեւոր է կազմել հավաստի վիճակագրություն օգնության կարիք ունեցող մարդկանց թվի մասին…խոսքը վերաբերում է 90 հազար մարդու, որոնք մեկնել են Հայաստան, եւ շուրջ 45 հազար ադրբեջանցու, որոնք ռազմական գործողությունների ֆոնին լքել են Լեռնային Ղարաբաղին մոտ տարածքները»,-ասել է Լավրովը ՌԴ նախագահի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ