News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն չեն ներկայացրել հստակ եւ իրատեսական առաջարկներ Լեռնային Ղարաբաղում 30-ամյա հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, մինչդեռ ՌԴ-ն եւ Թուրքիան կարողացել են հրադադար հաստատել տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն չեն ներկայացրել հստակ եւ իրատեսական առաջարկներ Լեռնային Ղարաբաղում 30-ամյա հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, մինչդեռ ՌԴ-ն եւ Թուրքիան կարողացել են հասնել փոխըմբռնման այդ հարցում»,-ասել է նա NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հայտնել է Ռուսաստանի հետ Ղարաբաղում հրադադարի պահպանման համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման եւ գործունեության մասին:

«Ավարտվել է երկխոսության առաջին փուլը, որին մասնակցել են ՊՆ, ԱԳՆ եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Մոսկվան տեղեկացվել է Անկարայի դիրքորոշման մասին: Երկխոսոթյան ընթացքում առաջիկա օրերին կորոշվեն կենտրոնի գտնվելու վայրն ու սկզբունքները, ինչպես նաեւ կողմերի պատասխանավությունը: Մեր զինվորականներն ամեն դեպքում կաշխատեն Ղարաբաղի հարցով մոնիթորինգային կենտրոնում»,-հավելել է Քալինը:

Նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան ստորագրել են հուշագիր Ղարաբաղում հրադադարի հսկողության շուրջ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությունում»: Նախքան այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան կաշխատեն Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոնում Ադրբեջանի տարածքում, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ