News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ինչպես միլիոնավոր մեր Հայրենակիցներ, ես ևս մասնակցել եմ դրամահավաքին թե անձամբ և թե Փաստաբանական գրասենյակի միջոցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խորհուրդ եմ տվել, որ ընկերներս ևս մասնակցեն։ Հարց է առաջանում, եթե հավաքագրված գումարների 60%-ից ավելին պետք է փոխանցվեր Կառավարությանը, ինչու հենց Կառավարությունը հանդես չէր գալիս որպես դրամահավաքի նախաձեռնող։ Բոլորս ուղղակի կփոխանցեինք գանձապետական միասնական հաշվին։

Մեկ այլ հարց, կարծում եմ բազմաթիվ իրավական ակտերի մեջբերման փոխարեն հարկավոր էր մանրամասն վերլուծել Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով սահմանված նվիրաբերության ինստիտուտի էությունը և դրա կոնկրետ նպատակաների անվերապահ պահպանման ուղղակի պահանջը։

Մասնավորապես մենք բոլորս նվիրաբերություն կատարելով Հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը կրկին Արցախի տեսանկյունից և այլն։

Սակայն պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով» նպատակի համար։

Արդյունքում առնվազն նվիրաբերողների կոնկրետ նպատակի շեղման խնդիր է առաջացել։ Կներեք իհարկե նաև պետք է նշեմ որպես իրավաբան վկայակոչած հիմնավորումները նվիրաբերության թույլատրելիության մասով բացարձակ համոզիչ չէին։

Ինչպես միլիոնավոր մեր Հայրենակիցներ, ես ևս մասնակցել եմ դրամահավաքին թե անձամբ և թե Փաստաբանական գրասենյակի միջոցով։...

Опубликовано Aram Vardevanyan Вторник, 24 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ