News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ երիտասարդները:

Բարձրախոսով ակցիայի մասնկիցներից մեկն ասաց. «ՔՊ-ի անդամներ, կոչ ենք անում ձեզ, ժամանակն է, որ անեք ձեր քայլը: Դուրս գաք ու միանաք պայքարող ժողովրդին: Կամ կանգնում ենք պետականության կողքին, կամ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողքին: Այլեւս փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ խայտառակ փաստաթղթով դավաճանեց ամբողջ ժողովրդին: Դուք դեռ ժամանակ ունեք, որ ձեր վրայից հանեք դավաճանական խարանը»:

Հավաքվածները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան»: Նարնց ձեռքին կային պաստառներ՝ «Որն է ձեր հայրենիքը», «Ամոթ», «ՔՊ = քաղաքական պարտություն»:

Նրանցից մի աղջիկ ՔՊ-ի շենքի դիմաց մայթին ներկով գրել էր. «Դուք ծառայում եք Ադրբեջանին»: Ոստիկանները եկան, վերցրեցին ներկը եւ բերման ենթարկեցին երիտասարդ աղջկան եւ եւս մեկ երիտասարդի:

Ոստիկաններից մեկը դիմելով հավաքվածներին, ասաց, որ հավաքները արգելվում են. «Ձեզ ողջամիտ ժամանակ է տրվում հավաքի վայրը լքել, այլապես ստիպված կլինենք բերման ենթարկել»:

Երիտասարդները թողեցին իրենց պաստառները ՔՊ-ի դիմաց ու ակցին ավարտված համարելով հեռացան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ