News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ:

Մեջբերում որոշումից՝

«Ելնելով Փաստաբանների պալատի կանոնադրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նպաստելու նպատակներից,

նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի գործուն և բացահայտ օժանդակությամբ և վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի Հանրապետության նկատմամբ ձեռնարկած ռազմական հարձակմանը նախորդող և հաջորդող դեպքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը,

հաշվի առնելով Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմական գործողությունների ընթացքում զորահավաքի կազմակերպման, քարոզչության, մարտական օգնության և մարտերի կազմակերպման ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունները պարզելու անհրաժեշտությունը,

նկատի ունենալով ռազմական անհաջողությունների մեջ առանձին պաշտոնատար անձանց կողմից զինվորին մեղադրելու ցավալի և խիստ մտահոգիչ հայտարարությունները,

ի գիտություն ընդունելով Հայաստանի և Արցախի զինվորի և ժողովուրդների հերոսական կերպարի և իր ուժերի նկատմամբ հավատը և վստահությունը վերականգնելու անհրաժեշտությունը,

ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածով,

ՈՐՈՇԵՑԻ՝

Փաստաբանների պալատում ստեղծել փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների (մասնագետների).

Փաստահավաք խմբի աշխատանքների համակարգող նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին (համաձայնությամբ)՝ լիազորելով համակարգողին սահմանել փաստահավաք խմբի աշխատանքային ներքին ընթացակարգը.

Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը (այդ թվում՝ հարցազրույցների տեսաձայնագրությունները) ամփոփիչ վերլուծությամբ ներկայացնել իրավասու իրավապահ մարմնին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ