News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում, որը քննվում է Թուրքիայի դատարանում, նոր մեղադրյալներ են հայտնվել:

Խաշոգջիին վերջին անգամ տեսել են 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելիս: Թուրք պաշտոնյաները կարծում են, որ նրա մարմինը մասնատվել եւ ոչնչացվել է, իսկ նրա աճյունը դեռ չի հայտնաբերվել:

Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի դատարանը սպանության համար ութ հոգու դատապարտեց ազատազրկման՝ 7-20 տարի ժամկետով:

Երեքշաբթի օրը Ստամբուլում կայացած նիստում դատարանն ընդունել է երկրորդ մեղադրական եզրակացությունը՝ վեց մեղադրյալների ավելացնելով Սաուդյան Արաբիայի 20 պաշտոնյաների ցուցակում, ովքեր հեռակա կարգով արդեն կանգնել են դատարանի առեւ:

Վերջին մեղադրական եզրակացության մեջ Սաուդյան Արաբիայի հյուպատոսության փոխհյուպատոսն ու կցորդը մեղադրվում են «հրեշավոր դիտավորությամբ կանխամտածված սպանության» մեջ: Եւս չորս անձինք՝ նույնպես Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ, մեղադրվել են ապացույցները ոչնչացնելու, թաքցնելու կամ կեղծելու մեջ:

Դատարանը, նախքան գործը մինչ մարտի 4-ը հետաձգելը, լսել է մեկ վկայի՝ եգիպտական ընդդիմության ակտիվիստ Այման Նուրի ցուցմունքները, որը Խաշոգջիի ընկերն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ