News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Այնուհետեւ նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում: Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, ունեցած ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը:

Նախարարի գրաֆիկում առաջիկայում նախատեսված են նաեւ մարզային այցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ