News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` հունիսի 1-ին ժամը 9:45-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին Զվարթոց թաղամասի մոտ տեղի է ունեցել վթար` մոտոցիկլետավարի կողմից:

Ինպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Yamaha մակնիշի մոտոցիկլետի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, նախ հարվածել է եզրաքարին, ապա մայթեզրին գտնվող չգործող կրպարկին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նա մոտոցիկլետի վրայից վայր է ընկել, ըստ ականատեսների` գլխից ընկել է սաղավարտը:

Դեպի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ազատ Գրիգորյանը, ում հանձնարականով մոտոցիկլետը տղափոխվել է Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ:

Պարզվել է, որ մոտոցիկլետավարը եղել է Երեւանի 24-ամյա բնակիչ Ավագ Աբրահամյանը, ում տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Ականատեսները դեպքի վայրում հայտնել են, որ մոտոցիկլետները 3-ն են եղել, որոնք մեծ արագությամբ սլացել են մայրուղով, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վթարը:

Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ազատ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ