News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլի հերթական գիշերը նորմալ է անցել, ոստիկանները նորմալ հերթապահում են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց հացադուլ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

«Հիմա ամենաքիչ հետաքրքրողը գիշերը լավ անցկացնելն ու լավ ինքնազգացողությունն է, որովհետեւ թե գիշերը, թե լուսաբացը սեւ է: Մենք կորցրեցինք Արցախյան  պայքարի մի անհավատալի ձեռքբերում, որը պահվել է սերունդների գնով,  պահվել է մեր 18-20 տարեկան զինծառայողների գնով, որոնք միսներ շարունակ ձների մեջ իրենք մարտական հերթապահություն իրականացնելով, մեր ընդհանուր հայրենիքի դարպասն են պաշտպանել: Իսկ այսօր մի դարպասի փակումով փակվեց մեր ժողովրդի առջեւ: Փակողը փակեց մեկ ստորագրությամբ եւ նա այս շենքում է գտնվում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել եւ նշել, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Փաստորեն 2,5 տարում աթոռն այնքան սիրեց, որ քաղաքացիների պահանջը հաշվի չի առնում: Իրականում, ինքը սխալվում է, երբ ասում է՝ ժողովուրդը չի հավաքվում: Ընդդիմադիրները իր պես սուտ չեն ասում, դրա համար էլ թերեւս 2-3 հազար  ավել մարդ չի հավաքվում: Ինքը տապալված է, հանրությունն էլ պետք է ապացուցի, որ պատմության դասագրքերում չի լինելու, որ երկիրը կապիտուլյացիայի հասցնող վարչապետը կարողացավ պաշտոնավարել: Դասագրքերում լինելու է, որ այդքան պայքարից հետո կորցվեց հայրենիքի մի մասը: Հանրությունը պետք է ցույց տա, որ մի կետ էլ լինի պատմության դասագրքերում, որ հանրությունը քշեց նրան»:

Նա հավելեց, որ Փաշինյանը չի կարող բանակցել Արցախի հարցում, որովհետեւ մարդկայնորեն նա չի կարող նստել թշնամի երկրի ղեկավարի դեմ դիմաց. «Այսօր վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Արայիկ Հարությունյանը, դրանով ամեն ինչ ասված է: Իրենք կտրված են իրականությունից: Ուղղակի տունտունիկ են խաղում, 2,5 տարի տունտունիկ խաղացին, շոու սարքեցին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ