News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Yerevan.today-ը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ Կրթության, գիտության մշակույթի եւ  սպորտի նախարարություն ոտք դրած նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին ենթակաները դիմավորել են հրաժարականների դիմումներով։

Միանգամից 4 փոխնախարար մերժել է այս իշխանության հետ աշխատանքը շարունակել։

«Խնդիրը նորանշանակ նախարարը չէ, պարզապես մարդիկ հրաժարվում են կապիտուլյացյայի խայտառակ փաստաթղթից հետո աշխատել նույն թիմի հետ, նրանք չեն ուզում իրենց հետագան կապել պարտված ղեկավարի ամբիցիաների հետ եւ դա նոիմալ է արժանապատվությունը թույլ չի տալիս»,- պարզաբանում է նախարարության Yerevan.Today-ի աղբյուրը` ընդգծելով, որ չորս փոխնախարարներն իրենց հրաժարականները ներկայացրել էին դեռ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ։

Ստացվում է` սորոսական համարում ունեցող Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը, Նարինե Խաչատուրյանը, Արա Խզմալյանը գրավոր դիմել են վարչապետին բայց հետո ինչ-ինչ հանգամանքներում, ենթադրաբար, խմբագրվել է նրանց տեքստերը։ Այսինքն, չորսն էլ իրենց կամքին հակառակ հլու-հնազանդ շարունակելու են աշխատել, միայն թե պատվար մնան մերժված վարչապետին, սա՞ է  իրականությունը, աղբյուրը պատասխան չուներ։ Հակառակ դեպքում մայլբրի համակարգով դիմումները չեն կարող երկար սպասել, դրանք պետք է մակագրվեն անմիջապես, համակարգի ընթացակարգն է այդպիսին (միակ ելքը եռօրյա ժամկետում լրացուցիչ դիմումներով հրաժարականները ետ վերցնելն էր)։

Իսկ եթե չորս պատվախնդիր փոխնախարարներն իրենց մերժումը արտահայտել են սոսկ թերթիկների վրա, ապա ակնհայտ է դառնում, որ այդ հրաժարականները պահի ազդեցության տակ ձեւականորեն գրված զուտ տեխնիկական բնույթ են կրել`միգուցե  հանրային ճնշումներից խուսափելու եւ դեմքը փրկելու համար։ Այսքան բան, հակառակ պարագայում նրանց կամարտահայտումը հանրայնացնելու շատ ձեւեր կային, անկախ վարչապետի ճնշումներից, բայց ֆեյսբուքում փոխնախարարները լուռ են եղել, հրաժարականի գրառում չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ