News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան այս տարի նոր թվային հարկ կսահմանի տեխնոլոգիական հսկաների համար, ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ սակագներին ֆրանսիական ապրանքների համար:

«Այս հարկին ենթակա ընկերությունները ծանուցվել են»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, մասնավորապես` նկատի ունենալով ԱՄՆ-ի Google, Amazon, Facebook եւ Apple ընկերությունները, որոնք Ֆրանսիայում հայտնի են որպես GAFA, փոխանցում է AFP-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հարկը տեխնիկական ծանր քաշի անարդարացի թիրախավորում է անվանել եւ անցյալ տարի 25 տոկոսանոց սակագներով էր սպառնացել 1.3 միլիարդ դոլարի ֆրանսիական ապրանքների համար, այդ թվում` կոսմետիկայի եւ հայտնի բրենդային պայուսակների:

Ֆրանսիան եւ եվրոպական մյուս երկրները հասարակական ծանր ճնշման տակ են` ԱՄՆ անդրազգային ընկերություններին իրենց եկամտի մեծ մասը հարկերի տեսքով վճարելու համար այն ​​երկրներում, որտեղ դրանք աշխատում են: ԵՄ օրենսդրության համաձայն` ամերիկյան ընկերությունները կարող են հայտարարագրել իրենց շահույթը մեկ անդամ երկրում, եւ նրանք հիմնականում ընտրում են ցածր հարկերով իրավասություններ, ինչպիսիք են Իռլանդիան կամ Նիդեռլանդները:

2019 թվականին նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը երեք տոկոսանոց եկամտահարկ էր սահմանել կողմնակի ռիթեյլերներին առցանց վաճառքի տրամադրումից, ինչպիսին է Amazon's Marketplace-ը, ինչպես նաեւ թվային գովազդից եւ մասնավոր տվյալների վաճառքից:

Այդ տարի հարկերը 350 միլիոն եվրո բերեցին, եւ սպասվում է, որ առաջիկա տարիներին այդ գումարը կայունորեն կաճի: Սակայն անցյալ տարի Փարիզը պայմանագիր կնքեց Թրամփի վարչակազմի հետ` հարկերի գանձումը կասեցնելու մասին` միաժամանակ ձգտելով գլոբալ թվային հարկային պայմանագրի կնքմանը Համաշխարհային համագործակցության եւ զարգացման կազմակերպության հովանու ներքո:

Սակայն այս հարցում առաջընթաց չարձանագրվեց, եւ հունիսին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը դադարեցրեց բանակցությունները:

Հոկտեմբերին Համաշխարհային համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը խոստովանեց, որ գործարքը մինչեւ հաջորդ տարի դժվար թե կայանա, հիմնականում` այս առաջարկությունների հետ ԱՄՆ-ի անհամաձայնության պատճառով: Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան եւ եվրոպական այլ երկրներ եւս հայտարարել են թվային հարկի ներդրման մասին:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է Google-ի ծառայություններով Honor առաջին սմարթֆոնը
Ֆլագմանը հիմնվում է MediaTek Dimensity 1000+ չիպի վրա, ունի ութ գիգաբայթ օպերատիվ, 128 կամ 256 գիգաբայթ ներկառուցված հիշողություն…
Համակարգչային մոդելավորումը հաստատել է, որ Երկրի վրա կյանքը պատահականություն եւ հաջողություն է
Այդպիսի նախագծերի մեծ մասը հաստատում է, որ առաջին պարզունակ կյանքի դրսեւորումն ու դրա բարդացումը...
Google-ն անսպասելիորեն փակել է հավակնոտ նախագիծը
Loon-ի գործադիր տնօրեն Ալասթեր Վեսթգարթը բացատրում է այդ որոշումը նրանով, որ ընկերությանը չի հաջողվել գտնել բավականաչափ գործընկերներ եւ ներդրողներ…
Microsoft-ը պատենտավորել է արհեստական ինտելեկտի համակարգը, որը կկարողանա իմիտացնել մահացած մարդկանց
Արհեստական ինտելեկտը կիմիտացնի մարդու վարքի մոդելը վերցված անձնական տվյալների հիման վրա…
National Interest. Տեխնոհսկաների իշխանություն՝ սպառնալիք ժողովրդավարության համար
Ամերիկյան տասնյակ ամենատարբեր ընկերություններ, ինչպիսիք են՝ Walmart, General Motors, McDonald’s եւ Nike ընկերությունները, ժամանակավորապես արգելել են...
«Այս պահին մշակման փուլում են նոր ծրագրեր». ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանն այցելել է «Խելացի լուծումների կենտրոն»
Էդուրադ Մուսայելյանը նշեց, որ «Խելացի լուծումների կենտրոնի» կառուցման աշխատանքները Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են 2019թ․-ից...
Ամենաշատ