News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստները՝ ոգեշնչվելով Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» պատմվածքից, խոզ են բերել խորհրդարանի շենքի մոտ:

1945 թվականին գրված այդ վիպակում պատմվում է, թե ինչպես են կենդանիները ֆերմայից վռնդում ֆերմայի սեփականատեր Ջոնսին, որից հետո իշխանությունն անցնում է Նապոլեոն անունով խոզին: Համարվում է, որ այդպիսով Օրուելը նկարագրել է Ռուսաստանում 1917 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը:

Ցուցարարները խորհրդարանի շենքի մոտ խոզ են բերել, որի վրա կապված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդանշով եւ ընտրահամարով՝ «41», կտորը:

«Մենք եկել ենք, որպեսզի բնակչությանը հիշեցնենք, թե ինչ վտանգի առջեւ է այժմ կանգնած մեր երկիրը: Մեզ պետք չէ միակուսակցական խորհրդարան: Այդ պատճառով մենք եկել ենք հայտարարելու, որ խորհրդարանը ոչ մի դեպքում չպետք է «Անասնաֆերմա» դառնա»,-լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Նիկա Նոզաձեն:

Վրաստանում քաղաքական ճգնաժամ է. ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու դրանք կեղծված է համարում: Բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք անցել են 10-րդ գումարման խորհրդարան, հրաժարվում են իրենց մանդատներից: Արդյունքում Վրաստանում առաջին անգամ կարող է լինել միակուսակցական խորհրդարան: Իրավիճակը շտկելու համար ԵՄ եւ ԱՄՆ դեսպանատները բանակցությունների երկրորդ փուլն են սկսել կառավարության եւ ընդդիմության միջեւ եւ նախապատրաստվում են երրորդին:

Բացի այդ, ընդդիմությունը հայտարարում է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը չի ներկայացրել իր առաջարկները: Ընդդիմությունը պահանջում է ներկայիս վարչակազմի հրաժարականը, նոր ընտրությունների նշանակում եւ քաղբանտարկյալներ Գեորգի Ռուրուայի, Իվերի Մելաշվիլիի եւ Նատալյա Իլյիչեւայի ազատ արձակում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ