News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եթե առաջ Նիկոլ Փաշինյանին ծառայելը անձնական նախասիրության հարց էր, հիմա Նիկոլին չծառայելը տղամարդկային արժանապատվության հարց է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հայրենիք հանձնած դավաճան է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Պարզվում է՝ ինձ ապօրինի ձերբակալելուց հետո իմ տանը խուզարկության սանկցիա տված այսպես կոչված դատավոր Կարեն Ֆարխոյանը նույնանման սանկցիաներ է դակել նաեւ սրբապիղծ  դավաճանի դեմ պայքարող մյուս գործիչների դեմ։

Փորձեցի հետաքրքրվել, թե ով է Նիկոլի կամակատար դատավորը։ Պարզվեց՝ ժամանակին քաղաքում նորմալ հեղինակություն է ունեցել, ինքն ու եղբայրը հարգված մարդիկ են եղել։ Իրենք քաղաքում հարգանք են ունեցել, երբ Նիկոլը դեռ Իջեւանի չոլերում է եղել։ Ու մարդիկ, որոնք հիասթափված պատմում էին Ֆարխոյան եղբայրներից, անկեղծ հարցադրում էին անում՝  ինչը կարող էր ստիպել քաղաքի երբեմնի հարգված մարդկանց դառնալ հայրենիք հանձնած Նիկոլի կամակատարը։

Ես էլ չեմ գտնում այդ հարցի պատասխանը։ Եթե առաջ Նիկոլին ծառայելը անձնական նախասիրության հարց էր, հիմա Նիկոլին չծառայելը տղամարդկային արժանապատվության հարց է, որովհետեւ Նիկոլը հայրենիք հանձնած դավաճան է։ Իսկ դավաճան սրբապիղծին ծառայող յուրաքանչյուր ոք՝ ավելի բեթար տականք։ Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետեւ դավաճանի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը»,- գրել է նա։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ