News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նորընտիր դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը քննարկում է փորձառու դիվանագետ, նախկին նախագահ Բարաք Օբամայի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնին ԿՀՎ տնօրե պաշտոնին նշանակելու հարցը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրը:

Բայդենը, ով պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, այդ պաշտոնի համար դիտարկում է նաեւ Մայքլ Մորելին, ով երկու անգամ եղել է ԿՀՎ փոխտնօրեն եւ գործակալության տնօրենի պաշտոնակատար Օբամայի օրոք:

Նա արդեն ընտրել է Օբամայի վարչակազմի երկու վետերաններին ազգային անվտանգության ոլորտում կարեւորագույն պաշտոնների համար, այդ թվում` նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին` պետքարտուղարի պաշտոնում եւ Օբամայի օրեք ԿՀՎ-ի տեղակալ Ավրիլ Հեյնսին` ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ