News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց դրանք այն աստիճանի, բոլոր ոլորտներում չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Օրինակ՝ տնտեսական ոլորտը, չենք կարող ասել՝ ձախողվել է, որովհետեւ այդ ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, հետո նաեւ պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ ֆորսմաժորային իրավիճակի հետ գործ ունենք», - նշեց պատգամավորը:

Հարցին՝ ստորագրված տխրահռչակ փաստաթուղթը բավարար պատճառ չէ՞ հրաժարականի համար՝ Թունյանը պատասխանեց. «Եթե ինձ հիմնավորեն, որ այլ կառավարության դեպքում այլ արդյունքներ էին լինելու եւ ցույց տաք, որ այդ փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ պատերազմել ենք Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, 25 տարի սպառազինության եւ այլ առումներով հետ ենք մնացել՝ կհամաձայնեմ, որ դա մեր մեղքն է»։

Անդրադառնալով Արցախի՝ հանձնված շրջանների բնակիչների սոցիալական խնդիրներին՝ Թունյանն ասաց, որ առաջիկայում տնտեսական բլոկով պատրաստվում է հանդիպում Արցախի իշխանություններ հետ. «Նախ այդտեղ վնասների գույքագրում կատարենք, հասկանանք՝ ինչ իրավիճակ է, նաեւ հասկանանք՝ մեկս մյուսին օգնելով՝ ինչ կարող ենք անել։ Պետք է հաշվի առնել, որ պետական բյուջեն սահմանափակ է, պետք է մեր հնարավորությունների շրջանակում փորձենք ամենաօպտիմալ եղանակները գտնել։ Շեշտը պետք է դնել ոչ թե Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց սոցիալական օժանդակություն տալու վրա, այլ պետք է ձգտել, որ արցախցիները վերադառնան իրենց մոտ ու այնտեղ իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ