News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Իշխանությունը ռազմական դրությունը հանելու հիմնավորում այլեւս չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ուզում եմ հիշեցնել ՊՆ-ի անվտանգության հանձնաժողովի երեկվա նիստը, որտեղ Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ասաց՝ այսօր էլ կարող ենք հանել ռազմական դրությունը, մենք մեր խնդիրները գիտենք։ Հիմա այսօր ԳՇ-ից ոչ մեկին չեն հրավիրել, հրավիրել են ՊՆ գլխավոր քարտուղարին, ումից պահանջում եմ, որ իր զեկույցում ներկայացնի գերիների փոխանակման գործընթացը երբ է սկսվելու, ներկայացնի քաղաքացիական անձանց գործընթացը երբ է սկսվելու, ինչ են անում, որ մեր գերիներին չխոշտանգեն եւ այլ հարցեր»,- նշեց նա։

Մարուքյան ասաց, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք ասում են՝ «պետության հացն ենք ուտում ամեն օր, բայց ոչինչ չենք անում, թող զորացրեն, գնանք աշխատենք, տնտեսությունը խայտառակ վիճակում է». ««Եթե այդ անձանց կարիքը չկա՝ անիմաստ ծախս ինչո՞ւ է արվում նրանց համար»

Մարուքյանը շեշտեց, որ քաղաքացիների կողմից մեծ դժգոհություն կա՝ ռազմական դրության չվերացման առնչությամբ։

«Սահմանը չեն կարողանում հատել բոլոր նրանք, որոնք ունեն եւ հայկական անձնագիր եւ օրինակ՝ ռուսական։ Չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի։ Առաջացել են տնտեսական լուրջ խնդիրներ»։

Նա ընդգծեց նաեւ, որ հերթափոխների խնդիր կա. «Զինծառայողների հարազատները գրում են, որ հերթափոխություն պետք է արվի, որը նույնպես թողնվել է»։

«Միայն եկել, ասում են՝ եկեք ռազմական դրությունը չհանենք կամ եթե հանենք, եկեք ցույցերը, երթերը թույլ տանք, բայց ռազմական դրությունը չհանենք», - ասաց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականի գործընթացին, Մարուքյանն ասաց, որ ռազմական դրության պայմաններում անվստահություն հայտնելու գործընթաց հնարավոր չի անել։

Նա նշեց, որ իրենք վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ այս պահին չունեն. «Հետեւաբար իշխանությունը չպետք է սարսափի այդ գաղափարից։ Երբ կհանվի ռազմական դրությունը, դա էլ կքննարկենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ