News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է խստացնել շրջակա միջավայրի աղտոտման համար պատժամիջոցներն ընկերությունների հանդեպ, հաղորդում է EuroPulse-ը:

Մինչ այժմ Ֆրանսիայում, ինչպես եվրոպական երկրների մեծ մասում, բնության աղտոտումը համարվում էր վարչական խախտում: Եթե առաջարկն ընդունվի, ընկերության աշխատակիցները, որոնք պատասխանատու են բնապահպանական նորմերը չպահպանելու համար, կարող են բանտ ընկնել մինչեւ տասը տարի ժամկետով:

Բացի այդ, առաջարկվում է մի քանի անգամ բարձրացնել տուգանքները իրավաբանական անձանց համար՝ ապօրինի թափոնների, անսարք ֆիլտրերի եւ այլնի համար: Ծրագրվում է, որ տույժի չափը տասնապատիկ կգերազանցի այն շահույթը, որը ընկերությունը կարող էր ստանալ` անտեսելով բնապահպանական պահանջները:

Այս փոփոխությունները, այսպես կոչված, «էկոցիդի» (էկոլոգիա» եւ «ինքնասպանություն» բառերից) մասին օրենքների փաթեթի մասն են կազմում: Դրա մշակման համար ֆրանսիական իշխանությունները հրավիրել են բնապահպանների, կլիմայագետների եւ պարզապես ակտիվ բնակիչների, որոնք գրեթե 150 առաջարկ են ներկայացրել՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու եւ բնության բեռը ընդհանուր առմամբ նվազեցնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ