News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սուտը հնչում էր պատերազմից առաջ, դրա ընթացքում եւ այսօր հնչում է խորհրդարանի ամբիոնից: Այս մասին նոյեմբերի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Կուսակցության առաջնորդը, ներկայացնելով իրադարձությունների ժամանակագրությունը, նշեց.

«Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմն արդեն ընթանում էր, խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, Փաշինյանն ասաց. «Եթե մենք համաձայնենք ճանաչել Արցախը որպես ինքնավար մարզ, ապա հենց հիմա կարող ենք դադարեցնել պատերազմը եւ լուծել այս հարցը»: Ի պատասխան դրան՝ դահլիճից լսվեցին պատասխաններ՝ «Ոչ»: Դրանից հետո Փաշինյանն ասաց. «Ես չէի կասկածում, որ այդպիսին է մեր ընդհանուր դիրքորոշումը»:

Ակնհայտ է, որ վարչապետն այս թեմայի շուրջ քննարկումներ չի անցկացրել որեւէ քաղաքական ուժի հետ պատերազմի մեկնարկից առաջ, այդ թվում` երբ ասում էր, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Փաշինյանը ձախողեց բանակցային ողջ գործընթացը, երբ ասաց, որ դրանք չի վարում Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրանցից ձայների տեսքով մանդատ չէր ստացել: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ պատերազմը Հայաստանի իշխանությունները հրահրեցին՝ ձախողելով բանակցային գործընթացը: Այս նույն ֆոնին վարչապետը հայտարարում է, որ «մենք բանակցում ենք այն մասին, ինչ պետք է», եւ անհանգստանալու պատճառ չկա:

Այսինքն, ըստ Փաշինյանի, նա կարող էր դադարեցնել պատերազմը, եթե խորհրդարանը համաձայներ Արցախը հանձնել Ադրբեջանին:

Ընդդիմության բացասական պատասխանն այդ հանդիպմանը այսօր օգտագործվում է մանիպուլյացիայի եւ ստի համար: Կապիտուլյացիայի մասին փաստաթղթի ստորագրումից հետո իշխանությունները պնդում են, որ վարչապետը ամբիոնից խոսել է պատերազմը դադարեցնելու իր պատրաստակամության մասին, սակայն ընդդիմությունը դեմ է եղել դրան, եւ պատերազմը շարունակվել է: Այսինքն՝ ընդդիմությունն իբր դեմ է եղել հենց պատերազմի դադարեցմանը այն ժամանակ, երբ պատերազմն արդեն ընթանում էր, որոշումը կայացվել էր, զորահավաք էր հայտարարվել:

Դրանից էլ առաջ՝ 2020 թվականի հուլիսի 3-ին Փաշինյանը գրում է. ««Սու-30 ՍՄ»-ն ավարտեց առաջին ուսումնական թռիչքները «մարտական պարտությամբ»»:

Հուլիսի 15-ին տեղեկատվություն է հրապարակվում այն մասին, որ «Սու-30 ՍՄ»-ը դուրս է գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու համար Հայաստանի օդային սահմանների անձեռնմխելիությունը:

Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը հայտնում է. «Սու-30ՍՄ» 4 կործանիչներ միասին մարտական հերթապահության են մեկնել»:

Սեպտեմբերի 25-ին վարչապետը կառավարության նիստում ասում է. «Դուք չեք կարող մեզ հետ խոսել ուժի լեզվով»:

Հուլիսյան բախումների ժամանակ մեզ ասում էին, որ մենք այնպիսի ռազմական ներուժ ունենք, որ անհնար է մեզ հաղթել, այսինքն՝ մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պատրաստում էր մեզ այն փաստի համար, որ հնարավոր ագրեսորները լիովին կոչնչացվեն:

Դրանից առաջ՝ 2019 թվականի մարտի 30-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է. «Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ ես վերաձեւակերպել եմ «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւաչափը: Մենք կանենք ճիշտ հակառակը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների համար»: «Մենք դուրս կգանք այս խրամատային իրավիճակից՝ մշտական պաշտպանական վիճակից: Մենք կմեծացնենք այն ստորաբաժանումների թիվը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել թշնամու տարածք»:

Պատերազմից հետո պարզվում է, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատերազմի երրորդ օրը Փաշինյանին զեկուցել է, որ մենք չենք կարող շարունակել պատերազմը: Վարչապետը այս հարցի վերաբերյալ նույնպես որեւէ քննարկում չի անցկացրել:

Հոկտեմբերի 11-ին խորհրդարանում մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Փաշինյանին: Նա իր հերթին ասել է, որ կարող է զանգահարել Պուտինին եւ դադարեցնել պատերազմը՝ Ադրբեջանին զիջելով այն, ինչի համար նա կռվում է: Խոսքը «Լավրովի ծրագրի» մասին է: Այսինքն՝ ոչ մի խոսք Հադրութի եւ Շուշիի մասին: Ընդ որում, Փաշինյանը չի ներկայացրել կոնկրետ ծրագրեր, բայց հետագա պայքարի կոչ է արել:

Հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի նիստում նա ասաց, որ Արցախից խնդրում են իրականացնել «Լավրովի պլանը» եւ դադարեցնել պատերազմը: Հետո պարզվեց, որ նման խնդրանք ոնց որ թե չկա:

Պատասխանելով պատերազմի հետագա ծրագրերի մասին հարցին՝ վարչապետը պատասխանեց, որ նախատեսվում է պարտիզանական պատերազմ անցկացնել: Եվ սա 21-րդ դարում ասում է գերագույն գլխավոր հրամանատարը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ