News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Facebook ընկերությունը Libra կրիպտոարժույթ կթողարկի հաջորդ տարվա սկզբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times-ին:

Ըստ տեղեկությունների՝ թողարկումը կընթանա սահմանափակ ձեւաչափով: Ավելի վաղ ընկերությունը ծրագրել էր կրիպտոարժույթների մի քանի տեսակ թողարկել, ինչպես նաեւ դրանցից «թվային զամբյուղ»:

Libra-ի թողարկման հստակ ամսաթիվը կախված կլինի շվեյցարական ֆինանսական կարգավորիչի կողմից համաձայնության ժամկետներից:

Facebook ընկերությունը 2019-ին հայտարարել է, որ մտադիր է սեփական կրիպտոարժույթը թողարկել: Նոր արժույթի գործառումը հիմնված կլինի բլոկչեյնի՝ տվյալների ապակենտրոնացված պահոցի տեխնոլոգիայի վրա, որի տեղեկատվությունը պահելու սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին: ԱՄՆ իշխանությունները մտահոգություն են հայտնել արժույթի հուսալիության կապակցությամբ, իսկ Յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են, որ Libra-ն կարող է բացասական ազդել միջազգային արժութային համակարգի ֆունկցիոնալության վրա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Libra-ի ստեղծման նախագծից դուրս են եկել մի շարք ընկերություններ, այդ թվում Visa, Mastercard, PayPal եւ Ebay:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ