News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այս օրերին լուրեր են տարածվում, թե նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա, ուր հանդիպումներ է ունեցել, քննարկումներ վարել։

Past-ը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը օրերս Մոսկվա է ժամանել Փարիզից, իսկ այնտեղ գտնվելու ընթացքում հանդիպումների հիմնական առիթը կապված է եղել իր որդուն պատկանող գործարանի հետ, որը, ըստ աղբյուրի, գտնվում է Մոսկվայի «Օդինցովո» շրջանում։ Ըստ աղբյուրի, նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ այցը կապված չի եղել վերջին իրադարձությունների հետ, և բացառապես պայմանավորված է եղել իր ընտանեկան բիզնես գործերով: Ավելին, ըստ տեղեկությունների,  ՀՀ գործող նախագահը որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպում չի ունեցել։ Մենք փորձեցինք ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրներից ճշտել՝ եղե՞լ է արդյոք այս օրերին որևէ օրակարգ Արմեն Սարգսյանի այցի ընթացքում, սակայն հաղորդեցին, որ Արմեն Սարգսյանի այցի մասին իրենք տեղյակ չեն։

Ստացվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը հետպատերազմյան օրերին մասնավոր և ընտանեկան հարցերով շրջագայություններ է կատարում, չնայած երկրում տիրող խորը ճգնաժամին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ