News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵՄ պատժամիջոցները շատ քիչ են եւ արդեն շատ ուշացած՝ Թուրքիայի քաղաքական կուրսը փոխելու համար: Այս մասին Jerusalem Post-ում իր հոդվածում գրում է քաղաքական վերլուծաբան Սալեմ ալ-Քեթբին:

ԵՄ-ն այժմ քննարկում է Արեւելյան Միջերկրական ծովում լարվածության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը:

Սակայն Քեթբին կարծում է, որ եթե ԵՄ-ն հստակ դիրքորոշում չզբաղեցնի, ապա Թուրքիայի տնտեսական խնդիրները կարող են հանգեցնել նրան, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհրաժարվի նահանջել:

Տնտեսական անկումն Էրդողանին կստիպի էլ ավելի շատ սադրանքների դիմել: «Էրդողանը հույս ունի ստանալ բնակչության աջակցությունը, որպեսզի փոխհատուցի տանը հայտնիության կորուստը եւ շեղի ուշադրությունը թուրքական լիրայի անկումից»,-գրում է հոդվածագիրը:

Քեթբիի խոսքով՝ պատժամիջոցները հավելյալ ճնշում կգործադրեն թուրքական տնտեսության վրա, որը ամբողջ ուժով փորձում է պայքարել կորոնավիրուսի հետեւանքների դեմ: Սակայն ԵՄ-ն հետաձգել է վերջնական որոշման կայացումը մինչեւ դեկտեմբեր, ինչը, Քեթբիի խոսքով, ռազմավարական սխալ է:

«Էրդողանը չի ընկալում եվրոպական համբերությունը որպես գիտակից քաղաքական տեսլական: Դրանում նա թուլության նշաններ է տեսնում եւ սադրանքների դիմում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Էրդողանն արդեն օգտագործել է սիրիացի փախստականների խնդիրը, որպեսզի Եվրամիությանը ստիպի ավելի շատ գումար հատկացնել՝ եվրոպական ափեր փախստականների հոսքը կանխելու համար:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ