News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանում ձեւավորվել է իրանցի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մասնակիցներին հետեւելու եւ հետապնդելու հանձնաժողով, հաղորդում է PressTV-ն:

Դատախազի տեղակալ Սեյեդ Աշրաֆին, որը զբաղվում է գեներալ Սուլեյմանիի սպանության գործով, ասել է, որ հանձնաժողովը ձեւավորվել է՝ հաշվի առնելով փաստը, որ սպանությանը մասնակից մեղադրյալներից մի քանիսը պարբերաբար մեկնում են հարեւան երկրներ:

Նա հայտնել է, որ Իրանը նաեւ ներկայացրել է իրավաբանական ներկայացուցչություն վեց երկրներում, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ: «Վերջերս մեզ տեղեկացրել են, որ Իրաքի կառավարությունը նախապատրաստել է պատասխան այդ ներկայացմանը եւ ուղղում է այն դիվանագիտական ալիքներով»,-հավելել է նա:

Նա նշել է, որ Իրանը նաեւ նախապատրաստում է դատավարություն՝ ուղղված ԱՄՆ դատական համակարգին, որպեսզի ստուգի՝ կենթարկե՞ն արդյոք նրանք իրենց դեմ հորինված մեղադրանքների հարցերով մեղավորներին պատասխանատվության:

Իրանը ներկայացրել է Ինտերպոլին 45 ԱՄՆ քաղաքացիների անուններ, որոնք մասնակից են այդ սպանությանը, սակայն, ցավոք, Ինտեպոլը հրաժարվել է միջազգային օրդեր ներկայացնել նրանց ձերբակալելու համար ընթացիկ քաղաքական իրավիճակի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ