ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն առաջին անգամ առաքելություն է ուղարկելու` հետեւելու հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Պատվիրակությունը ղեկավարելու է դանիացի պատգամավոր, ԽՎ փոխնախագահ Պիա Քրիսթմաս-Մելլերը:
«Դիտորդների առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորություններին, համաձայն Կոպենհագենյան փաստաթղթի, որին միացել է նաեւ Թուրքիան»,- ասված է ԵԱՀԿ ԽՎ հաղորդագրության մեջ: