News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանիայում նոր կորոնավիրուսի մուտացված շտամով վարակված ջրաքիսները «դուրս են եկել գերեզմաններից», հաղորդում է Fox News-ը:

Ջրաքիսներին սպանելու որոշումն ընդունվել էր, երբ հայտնաբերվել էր, որ 11 մարդ վարակվել է վիրուսի նույն շտամով, որը հայտնաբերվել էր ջրաքիսների ֆերմաներում եւ ֆաբրիկաներում:

Սակայն Դանիայի իշխանությունները հայտնել են, որ կենդանիների մարմինները դուրս են եկել իմպրովիզացված գերեզմանների մակերեսին, երբ նրանց մարմինների ներսում կուտակվել էին գազեր:

Կենդանիների դիակները թաղվել են Հոլստեբրո քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական փորձադաշտում:

Իշխանությունները հայտարարել են, որ գերեզմանը կգտնվի իշխանությունների հսկողության ներքո, քանի դեռ չի տեղադրվել ցանկապատ: «Զոմբի ջրաքիսները» թաղվել են այլ վայրում, եւ բնապահպան մարմինների ներկայացուցիչները խոստացել են շտկել իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ