News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Փենսիլվանիայի դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի հայցը՝ կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ՝ դրանով ճանապարհ բացելով երկրի Գերագույն դատարան դիմելու համար, հայտնում է Fox News-ը։

Չնայած Թրամփի իրավաբան Ռուդի Ջուլիանիի պնդումներին նահանգում ընտրությունների կեղծման մասին, որում Ջո Բայդենը ստացել է 80 հազարից ավելի ձայն՝ հաղթելով ընտրություններում, ԱՄՆ 3-րդ շրջանային վերաքննիչ դատարանը հայտարարել էր, որ Թրամփի շտաբի պահանջները ոչ մի հիմնավորում չունեն։

Հիմա ԱՄՆ նախագահի շտաբի համար մնացել է երկրի Գերագույն դատարան դիմելու տարբերակը։

Միաժամանակ Թրամփի իրավաբաններից մեկը՝ Ջեն Էլիսը Փենսիլվանիայի «ակտիվիստական դատական ապարատին» մեղադրել է ընտրություններում կեղծիքները թաքցնելու մեջ։

Ուրբաթ Փենսիլվանիայի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել շրջանային դատավոր Մեթյու Բրենի որոշումը, որով հայցը մերժվել էր կազմելու ժամանակ սխալների պատճառով։

Նշվում է, որ բոլոր դատավորներին նշանակել էր Դոնալդ Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ