News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նախօրեին սպանված հայտնի իրանցի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն երկար ժամանակ եղել է իսրայելական հետախուզության «Մոսադ» ծառայության թիրախում, որն է, ենթադրաբար, կանգնած 10 տարի առաջ գիտնականների սպանության հետեւում, որոնց թվում են եղել նաեւ Ֆահրիզադեի տեղակալները, հայտնում է New York Times-ը։ 

Պարբերականը նշում է, որ Իրանը չի համաձայնվել կատարել ԱԷՄԳ-ի պահանջը, որը պնդում էր գիտնականի հարցաքննությունը, հայտարարելով, որ նա Թեհրանի կենտրոնում իմամ Հուսեյնի համալսարանում դասախոսություններ է կարդում։

«Պարոն Ֆահրիզադեն գիտնական է, սակայն մի շարք գաղտնի զեկույցներում, մասնավորապես՝ 2007 թվականի զեկույցի նման, որոնք ԿՀՎ-ն կազմել է Ջորջ Բուշի վարչակազմի համար, նշվում է, որ գիտական դերը լեգենդ է որպես քողարկում։ 2008 թվականին նրա անունը հավելվել է իրանցի այն պաշտոնյաների ցանկում, որոնց ակտիվները ԱՄՆ հրամանով սառեցվել են»,- նշված է հոդվածում։

New York Times-ը նշում է, որ Ֆահրիզադեի գործունեությունը բացահայտվել է նույն թվականին։

«Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա ղեկավարել է 110 եւ 111 նախագծերը՝ փորձելով լուծել ամենաբարդ խնդիրները, որոնց բախվում են ռումբեր նախագծողները, եւ փորձելով մարտագլխիկը բավականաչափ փոքր դարձնել, որ տեղավորվի հրթիռի մեջ եւ դիմանա մթնոլորտ մտնելիս խիստ պայմաններին»,- նշում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ