News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ձեռնադրել է պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի կարդինալ՝ Վաշինգտոնի արքեպիսկոպոսության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Ուիլթոն Գրեգորիին, հաղորդում է The Washington Post թերթը:

Սուրբ Պետրոսի տաճարում արարողության մասշտաբները, որի ժամանակ հովվապետը պետք է ձեռնադրեր 13 կարդինալ, խիստ սահմանափակ էին նոր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Սովորաբար այդ ժամանակ մասնակցել են հազարավոր մարդիկ, սակայն այս անգամ յուրաքանչյուր ապագա կարդինալը կարող էր հրավիրել տասը հյուր: Բոլորը կրել են պաշտպանիչ դիմակներ, բացի հովվապետից, եւ պահպանել սոցիալական հեռավորություն: Ընդ որում՝ ապագա կարդինալներից 2-ը չեն կարողացել ժամանել Վատիկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

72-ամյա Գրեգորին, ինչպես նաեւ մյուս ապագա կարդինալներից մի քանիսը նախքան արարողությունը գտնվել են 10-օրյա կարանտինում Վատիկանի բնակելի շենքերից մեկում: Ընդ որում՝ սնունդն ու սրբիչները թողնում էին դռան մոտ, նշում է պարբերականը: Երբ կորոնավիրուսի երրորդ թեստը բացասական է եղել, վաշինգտոնցի արքեպիսկոպոսին շաբաթ առավոտյան թույլ են տվել մեկնել արարողության: Մի քանի օր անց նա դարձել է կարդինալ՝ հոգեւոր անձ, որը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հիերարխիայում հաջորդում է անմիջապես հովվապետին: Դա հնարավորություն կտա Գրեգորիին 80 տարեկանը լրանալուց հետո ընտրել նոր Հռոմի Պապ, եթե Ֆրանցիսկոսը մահանա կամ հրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես նշել է Գրեգորին The Washington Post-ին տված հարցազրույցում, նա հույս ունի դառնալ «աֆրոամերիկացիների համայնքի ձայնը Հռոմի Պապի ականջներում»: «Աֆրոամերիկացի կարդինալի ձեռնադրումը շատ կարեոր ճանաչում է այն բանի, որ աֆրոամերիկյան, սեւերի կաթոլիկ համայնքը կարեւոր բաղադրիչն է ավելի խոշոր, ունիվերսալ եկեղեցու»,-ասել է Գրեգորին:

Անցած տանի Գրեգորին, որն 73-ամյակը լրանում է դեկտեմբերին, դարձել էր Վաշինգտոնի արքեպիսկոպոսության գլխավոր ներկայացուցիչը: Այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում է կարդինալը, ուստի նրա ձեռնադրումը սպասելի էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ