News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիենայում միջազգային կազմակերպությունների՝ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կոչ է անում Իրանի իշխանություններին չտրվել էմոցիաներին երկրի տարածքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ժամանման եւ աշխատելու հարցերը լուծելիս, հայտարարել է նա միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ֆոնին իրանցի խորհրդարանականների՝ գործակալության տեսչական գործունեությունը սահմանափակելու մտադրության կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանցի գիտնականի սպանության առնչությամբ ԻԻՀ պատգամավորները կոչ են արել դադարել կիրառել Լրացուցիչ արձանագրությունը եւ սահմանափակել Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործուներությունը: Շարժառիթները հասկանալի են, սակայն էմոցիաները ոչ միշտ են օգնում գտնել ճիշտ լուծում: Լրացուցիչ արձանագրությունը պատասխանում է բոլորի շահերին՝ ներառյալ Թեհրանի»,-գրել է Ուլյանովը թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ, Al Arabiya հեռուստաալիքի հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցով հանձնաժողովի ղեկավար Ֆերեյդուն Աբասին հայտարարել էր, որ նրա կողմից ղեկավարվող հանձնաժողովը օրենսդրական գործունեության ոլորտում մտադիր է կենտրոնանալ չորս խնդիրների իրականացման ուղղությամբ՝ սկսել ուրանի հարստացում մինչեւ 20 տոկոսով, հեռացնել (Իրանի տարածքից) ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեսուչներին, դադարել համագործակցել գործակալության հետ եւ ապահովել Իրանի լիարժեք դուրս գալը միջուկային գործարքից: Իրանի միջուկային ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակում Թեհրանը պարտավորվել է 15 տարվա ընթացքում չհարստացվել ուրան ավելի քան 3,67 տոկոսով, գործարքի այդ եւ մյուս պայմանների իրագործումը վերահսկում էն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները:

Կիրակի Իրանի Մեջլիսը (երկրի խորհրդարանը) քվեարկել է օրինագիծը քննարկելու արագացման օգտին, որը նախատեսում է հնարավորություն մեծացնել ուրանի հարստացման մակարդակը երկրի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ