News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի գլխավոր դատախազությունը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով արտահանձնել իր նախկին պաշտպանության նախարար Ժենարո Գարսիա Լունային, որը հետախուզվում է կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարարը չի կարողացել ապացուցել, որ 1.35 մլն դոլարը, որոնցով նա ձեռք է բերել անշարժ գույք, վաստակել է օրինական ճանապարհով, եւ արդյունքում մի քանի օր առաջ դատախազը նրան ձերբակալելու օրդեր է ներկայացրել:

Հոկտեմբերին Գարսիա Լունան խոստովանել է իր մասնակցությունը կոռուպցիոն սխեմայում, որը կապված է «Սինալոա» նարկոկարտելի հետ, որի նախկին առաջնորդն ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող Հոաքին Գուզմանն է, որն ավելի հայտնի է «Գաճաճ» կեղծանվամբ:

Մեղադրական կողմի վարկածով՝ Մեքսիկայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը կարտելի համար տեղափոխել է կանխիկ գումար պարունակող մի շարք պայուսակներ, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրել մրցակիցների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ