News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ տարածքային իրավունքների եւ ածխաջրածնային ռեսուրսների պատճառով լարվածության սրումից հետո, հաղորդում է Greek Reporter-ը:

Ակնկալվում է, որ ռազմածովային զորավարժությունները, որոնք ստացել են «Մեդուզա» անվանումը, կտեւեն մինչեւ դեկտեմբերի 6-ը:

Անցած կիրակի Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ ծրագրված ռազմական մանեւրները եւս մեկ անգամ ցույց են տալիս, «թե ով է լարվածություն ցանկանում եւ ով է խուսափում երկխոսությունից եւ խաղաղությունից»:   

Արեւելյան Միջերկրական ծովում իրավիճակը կրկին սրվել է այս ամառ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ածխաջրածնային հանքեր հայտնաբերելու նպատակով երկրաբանական-հետախուզական աշխատանքներ տանելու Թուրքիայի որոշումից հետո:  

ԱՄՆ-ն, Եգիպտոսը, Ֆրանսիան եւ Հունաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել հուլիսի վերջին:

Եվրամիության քաղաքական ղեկավարությունը կհավաքվի դեկտեմբերի սկզբին, որպեսզի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին որոշում կայացնի:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ