News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվան վճռականորեն դատապարտում է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը Իրանում, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք նոյեմբերի 27-ին գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը Իրանում: Լուրջ մտահոգություն ենք հայտնում այս ահաբեկչական գործողության սադրիչ բնույթի կապակցությամբ, որն ակնհայտորեն ուղղված է իրավիճակի ապակայունացմանը եւ տարածաշրջանում հակամարտությունների ներուժի սրմանը: Ով էլ կանգնած լինի սպանության հետեւում եւ փորձի դա օգտագործել իր քաղաքական շահերի համար, պետք է պատասխանատվություն կրի:

Բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրման»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ