News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը չի մասնակցել այսօր  վարչապետի կազմակերպած դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ փակ հանդիպմանը, որը կայացել է Կառավարության շենքում` կեսօրին։ Ի դեպ, վարչապետի հրավիրած ԲԴԽ կազմի եւ դատարանների նախագահների հետ հանդիպմանը, ըստ մամուլի հրապարակումների, հրաժարվել են  մասնակցել ԲԴԽ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ երեք անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը եւ Մեսրոպ Մակյանը։ Նրանք նշել են, որ վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաեւ գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին եւ հակաօրինական է։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հրավերը մերժած դատավորների շարքում են նաեւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը եւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, ըստ մամուլի` նրանք մերժել են հողեր հանձնած վարչապետի հետ հանդիպում ունենալ։

Գրիգոր Բեքմեզյանը մեժողներից չէ, նա պարզապես ընդգրկված չի էլ եղել ցանկալիների ցուցակում։ Այդ հանդիպման մասին, ասում է, մամուլից եմ տեղեկացել։ Այս մասին նա հայտնեց Yerevan.today-ի հետ զրույցում` ընդգծելով, որ իրեն առհասարակ հրավեր չի էլ եղել, եւ ծանոթ չէ քննարկվող օրակարգին։ Ուրեմն ինչո՞ւ չի հրավիրվել , եւ արդյոք  պարզաբանում պահանջե՞լ է ԲԴԽ կազմից` իրեն տեղյակ չպահելու պատճառների, մասնակիցների ընտրության սկզբունքի մասին,  հետաքրքրվեցինք նրանից։  Բեքմեզյանը նշեց, որ չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, ասում է` ես միայն փաստն եմ արձանագրել։  Իսկ կայացած փաստին ԲԴԽ անդամը չցանկացավ իրավական գնահատական տալ, խուսափեց։  Այդուհանդերձ նորմա՞լ է, երբ վարչապետը դատարանների նախագահներին, ՀՔԾ ՔԿ նախագահին ու ԲԴԽ անդամներին իր մոտ է կանչում, պատերազմը դադարեցնելու եռակողմ  ակտին Հայաստանում հետեւած հասարակական քաղաքական պրոցեսներն է քննարկում, այդ թվում` կոնկրոտ դրվագներով գործողությունների իրավաչափության մասով, պարոն Բեքմեզյանը կրկին  շրջանցեց թեման` պատճառաբանելով, թե հանդիպման քննարկումների բովանդակությանը ծանոթ չէ, տեղյակ չէ ինչ բնույթի հարցեր են շոշափվել։

Ասաց, որ չի ափսոսում իր չմասնակցելու համար, բայց նաեւ չգիտեր, թե ինչ կաներ եթե  հանձնարարականը կամ հրավերը տրվեր։ Նրա խոսքով, ԲԴԽ կազմից ներկա գտնվել են միայն  Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը,  Լիպարիտ Մելիքջանյանը եւ Անի Մխիթարյանը, ինչ սկզբունքով` հայտնի չէ։ Ներկա գտնված  ԲԴԽ անդամնեիի հետ Բեքմեզյանը դեռեւս կապ չէր հաստատել․ «Վաղը կխոսեմ խորհրդի անդամների հետ,  կհասկանամ՝, ինչ է եղել, ոնց է եղել... իսկ  գնահատականներ չեմ կարող տալ մի բանին, որի մասնակիցը չեմ եղել, որքան էլ պաշտոնական հաղորդագրությանը  ծանոթ լինեմ»։

Այս օրերին, երբ կապիտուլյացիայի ակտից հետո քաղաքական հետապնդումներ են իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են հնարավորինս կանխել պետականության անկումը, եւ վարչապետը ահա նման հանդիպումներ է անցկացնում դատաիրավական համակարգի ղեկավար կազմի հետ, արդյո՞ք չի նշանակում, որ  վարչապետը այս օրերին նման հանդիպումներով ճնշում է բանացնում դատական համակարգի վրա, պարոն Բեքմեզյանն իր մեծաթիվ գործընկերների նման դիտարկումներին այսպես պատասխանեց․ «Ես միայն իմ պնդումը կասեմ, որ դատական իշխանությունը ոչ մեկից կախված չէ, սա ես հիմա վստահորեն եմ ես ասում։ Դատական իշխանության գործը արդարատություն ապահովելն է , մենք զերծ պետք է մնանք քաղաքական գործընթացներից»։

Տպել
Ամենաշատ