News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գործող վարչախումբը հատում է բարոյականության հնարավոր բոլոր սահմանները:

Բարձրաստիճանների խնդրահարույց պարգեւատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Եվ ահա, օգտվելով պատերազմական խառը իրավիճակից՝ իրենց հատուկ գաղտնագողի կերպով իբրեւ գտան «լուծումը»: Վերջինս էլ ամրագրել են ՀՀ 2021 թվականի պետական բյուջում: Մասնավորապես, բարձրացրեցին պետական հատվածի վարձատրության չափը որոշող բազային աշխատավարձը:

Հետեւանքը լինելու է այն, որ վարչապետն ամսական կստանա 1,3 միլիոն դրամ հիմնական աշխատավարձ, որն աճում է շուրջ 40 հազար դրամով կամ մեկ աղքատ ընտանիքի մեկ ամսվա նպաստի միջին չափով: Նախարարները կստանան ամսական 816 հազար դրամ, որն աճում է շուրջ 25 հազար դրամով կամ մեկ անձի նվազագույն կենսաթոշակի ամսական չափով: Այսպես շարունակ՝ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար: Եվ սա առանց իրենց անաշխատ պարգեւատրումների ու ինքնապարգեւատրումների: Վերջիններով էլ առնվազն կրկնապատկում են իրենց հիմնական աշխատավարձերը:

Ավելին, 2021 թվականին նախատեսված պարգեւատրումներին հատկացվող պետական ծախսերը կազմում են շուրջ 106 միլիարդ դրամ, որի աճը 2020 թվականի համեմատ՝ 21,7 տոկոս կամ 18,825 միլիարդ դրամ:

Օրերս իր բաղձալի պաշտոնը թողած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը 2021 թվականի բյուջեի նախագծի սոցիալական պաշտպանության հատվածը ներկայացնելիս սոցիալ-տնտեսական վիճակը գնահատեց ծանր: Այս նախարարը դրանով էլ «հիմնավորեց» կառավարության հակասոցիալական շարունակվող վարքագիծը, ըստ որի՝

կենսաթոշակների եւ նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն բարձրանալու, եւ սա այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները արդեն իսկ շուրջ 10 տոկոսով բարձրացել են եւ հետագա գնաճի համար պահպանվում են իրական հիմքերը,

սոցիալական պաշտպանության ծախսերն ավելանալու են ընդամենը 2 տոկոսով, եւ սա էլ այն դեպքում, երբ ձախողված հակահամաճարակային պայքարի, տնտեսական երկնիշի հասնող եւ շարունակվող անկման, ազգային արժույթի էական արժեզրկման եւ գնաճի հետեւանքներով աղքատության շեմին հասած ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում ՆԱՀԱՏԱԿՎԱԾ եւ հաշմանդամ դարձած ՀԵՐՈՍՆԵՐԻ, փախստականների տասնյակ հազարավոր ընտանիքներին պետական աջակացության համար օբյեկտիվորեն անհրաժեշտ են նախատեսված լրացուցիչ միջոցներից առնվազն 10 անգամ ավելի միջոցներ:

Մյուս կողմից, կառավարության անդամներն այդպես էլ հոդաբաշխ ձեւով չհիմնավորվեցին պետական հատվածի 2021 թվականի պարգեւատրման ֆոնդի թռիչքաձեւ աճը, բարձրաստիճան պաշտոնյանների հիմնական աշխատավարձերի շոշափելի ավելացումը:

Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում բազմիցս ենք փաստարկել եւ հիմնավորել իշխող խմբակին պատկանող պաշտոնյաների կայուն ձախողումները, նրանց չկատարվող խոստումները եւ պոպուլիստական արդարացումները, փնթի, անորակ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների աննախադեպ թերակատարումները:

Ստեղծված իրավիճակում առարկայական խնդիր է նաեւ բարձրաստիճան այդ պաշտոնյաների անաշխատ եւ հակաօրինական պարգեւատրումների հետ վերադարձը պետական բյուջե: Նախնական գնահատումներով այս գումարների ընդհանուր չափը կազմում է տասնյակ միլիարդներ:

Ակնհայտ է՝ անհապաղ վերադարձման ենթակա այս գումարները եւ 2021 թվականի համար նախատեսված շուրջ 105 միլիարդ դրամի չափով պարգեւատրման ֆոնդը պետք է ուղղվեն սոցիալական պաշտպանության ծրագրերին:

Գործող իրավակարգավորումներով եւս առկա են բավարար հիմքեր բարձրաստիճան պաշտոնյանների խնդրահարույց պարգեւատրումների հետ վերադարձն ապահովելու համար: Մասնավորապես.

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության կատարողականի  գնահատման, հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքների կատարման համար, այլ ոչ թե՝ որպես պաշտոնից բխող ամսական հավելում: Այսինքն՝ պարգեւատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու գործառույթ: Այն չի կարող հավասարեցվել հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով եւ կարող են փոխվել միայն օրենքով, այլ ոչ թե վարչապետի որոշմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատանքը չի վարձատրվում, էլ ու՞ր մնաց՝ պարգեւատրվի: Իսկ համատարած խոտան աշխատանքը լիարժեք բնութագրական է ամբողջությամբ ձախողված այս կառավարությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ