News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քիչ առաջ հասան Կառավարության շենք։ Նրանք պնդում են՝ Արցախը թշնամուն հանձնած երկրի ղեկավարը իրավունք չունի այլեւ պաշտոնավարել։

«Ժողովրդին ուզում ենք ցույց տալ, որ երիտասարդությունը հասկանում է՝ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը երկուսուկես տարի շարունակ դավաճանական քաղաքականություն է վարել, ամեն կերպ փորձել է վնասել հայ ժողովրդին։ Երիտասարդությունը պատրաստ է պայքարել արդարության վերականգնման համար։ Մենք արժանի չենք, որ երկիրը ղեկավարվի դավաճանի, անողնաշարի, իրավիճակին չտիրապետող, սրբությունները չհարգող մի ղեկավարի կողմից»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ում ավելի վաղ Մաշտոցի պողոտայում ոստիկանները փորձել էին բերման ենթարկել, սակայն նա ոստիկանական մեքենայից փախել էր։

«Այնպես չի, որ ոստիկանների գործողությունները ձեւական էին, նրանք իրենց ծառայությունն են իրականացնում։ Այս ակցիաների ընթացքում նկատել եմ, որ շատ ոստիկաններ ստիպված են կատարել որոշակի ծառայություններ, բայց կոնկրետ այդ դեպքում այնպես չի, որ նրանք ձեւական բերման են ենթարկել եւ թույլ են տվել, որ հեռանամ, ուղղակի հնարամիտ եղա եւ փախա մեքենայից»,- ասաց երիտասարդ տղան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա...
«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա...
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Ամենաշատ