News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՅԴ երիտասարդական միության անունից պետք է հայտարարեմ, որ մեր գործողություններն այս մեթոդներով հանուն Հայաստանի ապագայի են, հանուն նրա, որ այլեւս դավադիր ուժ չլինի այս աթոռին եւ չսնվի մեր հարկերով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնելիս լրագրողներին ասաց ՀՅԴ ԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Մենք գնահատում ենք, որ Նիկոլի Փաշինյանի՝ րոպե ավելի իր պաշտոնավարումը հակասում է Հայաստանի Հանրապետության շահին։ Մի քանի տասնյակ մարդիկ այսօր բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Կարծես՝ նրանք վնասվածքներ ունեն, դուք էլ տեսաք՝ ինչպես էին բերման ենթարկվում։ Դուք այս մեթոդներով չեք կարողանալու լռեցնել մեր արդար զայրույթի ձայնը, չեք կարողանալու շեղել օրակարգը։ Հայրենիք ունեցող քաղաքացիները հայրենիք են կորցրել եւ իրենց համար կա մեկ գերագույն նպատակ՝ Հայաստանի իշխանություններից հեռացնել դավադիր ուժերին եւ հայ հասարակությանը հնարավորություն ընդձեռելու ապրելու իր հայրենիքում։ Դուք հակասում եք Հայաստանի Հանրապետության՝ ապրելու մեր երազանքին, ուստի դուք հեռանալու եք, դա լինի այսօր, թե՝ վաղը։ Մեզ լռեցնելն անհնար է. կամ դուք պետք է մեզ ձերբակալեք ու բանտերը լցնեք ամբողջ հայ ժողովրդին»,- ասաց նա։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում ակցիաներ են իրականացնելու գործողություններին՝ ՀՅԴ ԵՄ անդամը նշեց, որ «Իմ քայլի» պատգամավորներն արդեն ուշացել են. «Հայրենիքի մասին մտածող յուրաքանչյուրի համար պետք է պարզ լիներ, թե ինչ է կատարվել։ Կարծում եմ՝ հայ հանրությունն իր խաղաղասիրությամբ ու ներողամտությամբ նրանց շանս դեռ կարող է տալ, եթե նրանք հիմա ազդակ ուղարկեն մարդկանց, որոնց հարկերով 2,5 տարի ապրել են, պարգեւավճար են ստացել, որ իրենք չեն սատարում այս դավադիր ծրագրին ու պատրաստ են հարկ եղած դեպքում քվեարկել այնպես, ինչպես հասարակությունն է ուզում։ Այլապես իրենք ստիպված են ամեն անգամ հետ նայել, վախենալ իրենց ստվերից, ստիպված են լինելու մտածել երկիրը թողնելու մասին։ Մարդիկ հիմա փորձում են ձեզ հասկացնել, որ շանս կա անցնցում եւ սահմանադրական ճանապարհով հեռանալու։ Եթե դուք այս շանսը սպառեք, երկրորդն էլ չեք ունենալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ